Պատվիրատուն` «Տոն-Թեքնիքս» ՍՊԸ-ը, որը գտնվում է քաղաք Գյումրի, 13 փ. 6-17 հասցեում, հայտարարում է Airbus A320, Boeing 737 ընտանիքների և բիզնես ջեթերի դասի համար նախատեսված ներկման անգարի նախագծի հարցման ընթացակարգ, որն իրականացվում է մեկ փուլով:

Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի նախագծային աշխատանքների կատարման պայմանագիր:

Սույն ընթացակարգին մասնակցելու իրավունք ունի ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքի:

Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից։

Սույն ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հասցեով` tender@tontechnics.aero: Հայտերը ընդունվում են հուլիսի 18-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:

Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն:

Հայտերի բացումը տեղի կունենա առցանց տարբերակով, ս.թ. օգոստոսի 4-ին, ժամը 12։00-ին։ Մրցույթի արդյունքները կհրապարակվեն Պատվիրատուի պաշտոնական կայք էջում՝ «Tenders» բաժնում՝ www.tontechnics.aero

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար Արման Մալոյանին։

Հեռախոս` 077 93 02 57
Էլ. փոստ` a.maloian@tontechnics.aero

Մրցույթային հայտը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, մրցույթի մասնակցին կուղարկվի տեխնիկական առաջադրանք, որի հիման վրա պետք է ներկայացվի գնային առաջարկը:

Մրցույթի մասնակիցը պարտավոր է ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը.

  1. Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր,
  2. Գնային առաջարկ,
  3. Նախկինում կատարված նմանատիպ աշխատանքների փորձ, ոչ պակաս քան 3 տարվա,
  4. Ընկերության վավերապայմաններ,
  5. Նախկինում իրականացված նախագծային աշխատանքների ցանկը՝ պորտֆոլիո,
  6. Բանկային ռեկվիզիտներ,
  7. Նախորդ օրացուցային տարվա ֆինանսական հաշվետվությունները:

Ընթացքում «Տոն-Տեքնիքս» ՍՊԸ կարող է մասնակիցներից հավելյալ տեղեկություն հայցել: Մրցույքի մասնակիցները սույնով տալիս են իրենց համաձայնությունը երրորդ կողմից չփոխանցել սույն մրցույթի շրջանակներում իրենք փոխանցված տեղեկատվությունը:

Ներբեռնել փաստաթուղթը

en_US