Գտնվելու վայրը
- Shirak International Airport in Gyumri, Republic of Armenia
- IATA: LWN IKAO: UDSG
- Aerodrome Classification 4D
- ILS CAT I
- Runway - 3250х45m 02/20

Գյումրու օդանավակայանի առավելությունները

Բարենպաստ մեղմ կլիմա սարքավորումների աշխատանքի և շահագործման ծախսերի համար

Չծանրաբեռնված չվացուցակ

Ցածր աշխատանքային արժեք - Առատ էներգետիկ ռեսուրսներ - Հասանելի աշխատուժ

Պետական լայն աջակցություն
Մեր ծառայությունները

Օդանավերի արտաքին և ներքին ձևավորում, ներկում (ամբողջական/մասնակի)

Ներքին և շարժական մասերի ներկում

Կոմպոզիտային մասերի վերանորոգում և վերականգնում

Գովազդային պատկերների ձևավորում և ներկում

Անհատականացված VIP նկարչական ծառայություններ
Օդանավերի տեսակները, որոնք կարող են ներկվել

AIRBUS 318-321

BOEING 737-family
և այլ փոքր օդանավեր ու բիզնես ջեթեր
Մեր անգարը
Նախագծված է նորագույն տեխնոլոգիաներով առաջատար «Electric Architects» բյուրոյի կողմից՝ շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցություն ապահովելու համար օգտագործվում են միայն նորարարական սարքավորումներ:
Օդափոխումն իրականացվում է ջերմաստիճանի և խոնավության կառավարման նորագույն խելացի համակարգերով՝ հնարավորություն տալով օդանավը ներկել և չորացնել ցանկացած եղանակի:
1110 Lux հակաստվերային լուսային համակարգ, որը թույլ է տալիս բարձր որակով ներկել օդանավը:
Սանդուղքների և հարթակների մեխանիզմ՝ օդանավի իրանի հնարավոր վնասը կանխելու հուսալի համակարգով:
Մաքուր և փայլուն հատակ՝ հատուկ հակաստատիկ ծածկույթով:
Հատուկ ծածկույթով դարպասներ, որը ապահովում է առավելագույն ջերմամեկուսացում և ամրություն:
Առանձին լաքապատման խցիկ օդանավի ներքին, կոմպոզիտային և շարժական մասերը ներկելու և չորացնելու համար:
Խելացի հսկողության և մոնիթորինգի համակարգ՝ կատարված աշխատանքների տվյալների գրանցմամբ:
Մեր կազմակերպությունը համապատասխանելու է ISO 9001 և 14001 ստանդարտներին:


Փորձ
- 30 տարվա փորձ ներկարարական կետերի զարգացման գործում
- Ներկման խցիկների առաջատար արտադրող BLOWTERM-ի գլխավոր դիստրիբյուտորը (Իտալիա)
- Ներկարակական նոու-հաուի կայացած ընկերություն, հիմնված ավտոմատացված արտադրությունների վրա
- 20 տարվա փորձ միջազգային նախագծերի ինտեգրման տարբեր ոլորտներում՝ ներառյալ օդանավերի սպասարկումն ու արտադրությունը